Աբովյան քաղաքում բացվեց «Innova Clinic» բժշկական կենտրոնը

Այսօր՝ ապրիլի 25-ին, Աբովյան քաղաքի Երևանյան 1/24 հասցեում բացվեց «Innova Clinic» բժշկական կենտրոնը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացման պատիվը տրվեց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին և ԲԿ-ի հիմնադիր Ժորա Մովսիսյանին։ Մինչ բացումը, ելույթով հանդես եկավ քաղաքապետ Վ. Գևորգյանը, ով, մասնավորապես, ասաց. «Ողջունում ենք նմանատիպ ներդրումները Աբովյան քաղաքում, ինչի շնորհիվ բացվում են նաև նոր աշխատատեղեր և սա առաջին դեպքը չէ, որ վերջին տարիներին Աբովյանում բացվում են աշխատատեղեր։ Ամենակարևորն այն է, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները մարզում աշխատող և հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող բժիշկներ են, ովքեր միշտ համավատարիմ են մնացել Հիպոկրատի իրենց երդմանը»։
Մանրամասները` shamshyan.com/hy/article/2017/...

Пікірлер

    Келесі