8․ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտագիտության և հարգանքի 4-րդ կրթամրցանակաբաշխությունը

10․03․2023․
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ կողմից 2021-ից համատեղ իրականացվող «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով նախատեսված հերթական՝ 4-րդ կրթամրցանակաբաշխության արարողությունն է։ Ծրագրի մասին՝ • «Ոսկե սերմեր»․ ԵՊՀ ուս...
Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հավաքված համալսարանականներն ու հյուրերը մասնակցեցին 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների անուններով ԵՊՀ 6 ֆակուլտետներում հայտարարված մրցույթների հաղթող շնորհալի ուսանողների կրթամրցանակաբաշխությանը։
- ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում սահմանված, Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված կրթամրցանակի պատմությունը․ հովանավոր՝ կանադահայ բարերար Արա Մուրադյան, կրթամրցանակը շնորհվում է 2-րդ անգամ, կրթամրցանակակիրներ՝ 1-ին մրցանակ՝ 90000 դրամ՝ Մարիամ Անտոնյան, 2-րդ մրցանակ՝ 70000 դրամ՝ Լուսինե Սարգսյան, 3-րդ մրցանակ՝ Արփինե Ավետիսյան՝ 40000 դրամ,
- կրթամրցանակները հանձնվել են նախապես՝ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված մեծարման և խոնարհումի արարողության ժամանակ՝ • «Ոսկե սերմեր». Հանձնվե... , ուստի ԵՊՀ կրթամրցանակաբաշխության միացյալ արարողության ժամանակ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Նաղաշ Մարտիրոսյանի և Վաչագանի մայրիկի՝ Սիրանուշ Մանուկյանի ձեռամբ մրցանակակիրներին հանձնվեցին ԵՊՀ հավաստագրերը,
- կրթամրցանակակիրների խոսքը,
- կոնսերվատորիայի Գէորգ Հաճեանի անվան «Ոսկի սերմեր» կրթամրցանակակիր Թովմաս Կարապետյանի կատարմամբ հնչեց Գեղունի Չթչյանի «Արարատ» ստեղծագործությունը, նվագակցող՝ Կարինե Մարտիրոսյան,
- ԵՊՀ-ի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի հանձնառության հավաստումը՝ այսուհետ ևս իրականացնելու 44-օրյա պատերազմի հերոսների ոգեկոչման և նրանց անունները կրթության առաջընթացի գաղափարին շաղկապելու առաքելությունը «Մեզ թաղեցին, բայց մենք սերմեր էինք» կարգախոսով,
- ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքը,
- կրթամրցանակաբաշխության մասնակիցների խմբային լուսանկարվելը, միջոցառման ավարտը։

Пікірлер

    Келесі