#67 Պավել եղբայր - Ավետարանի խորը ուսումնասիրությանբ կարող ենք ճանաչել Աստծուն / Վանաձոր (Անգար)

#67 Pavel exbayr - Avetaran / Vanadzor (Angar) 01.11.2019
#Հայաստանյաց_Հավատացյալ
#Հոգևոր_Քարոզ
#Պավել_եղբայր
Հայաստանյաց Հավատացյալ 2019

Пікірлер: 44

  • @lianavetis3156
    @lianavetis31564 жыл бұрын

    Ալեքսանդր I Բլագոսլովեննի կայսրը (1777-1825) պատկառում էր Աստվածաշնչից, որի բարերար ազդեցությունը հոգու վրա զգացել էր սեփական փորձով, և 1812 թվականից մինչև մահ պարտադիր ամեն օր առավոտյան և երեկոյան ընթերցում էր Սուրբ Գիրքը: Կայսեր` Սուրբ Գրքի հանդեպ նման վերաբերմունքը հետևյալ հիմքն ուներ: Մոսկվայի կործանումը 1812 թվականին մինչև հոգու խորքը ցնցում է նրան: Ոչ մի տեղ մխիթարություն չգտնելով` նա իր երիտասարդության ընկերոջը` իշխան Գոլիցինին խոստովանում է, թե ոչինչ ի զորու չէ փարատել իր մռայլ մտքերը: Գոլիցինը, ով պալատականներից ամենաթեթևամիտն ու աչքի ընկնողն էր, մինչ այդ լրջացել էր և սկսել նորադարձի եռանդով ընթերցել Աստվածաշունչը, նրան առաջարկում է ընթերցել Աստվածաշունչը և այնտեղ սփոփանք գտնել: Որոշ ժամանակ անց կայսրը սկսում է կարդալ Սուրբ Գիրքը և զգում, որ մտել է իր համար նոր հասկացությունների աշխարհ: Նա մատիտով ընդգծում է բոլոր հատվածները, որոնք կարող էր համեմատել իր իսկ վիճակի հետ: Դրանք վերընթերցելիս նրան թվում է, թե ինչ-որ բարեկամական ձայն զորացնում է նրան և փարատում մոլորությունները, սիրտը համակում մինչ այդ անծանոթ հավատի ջերմությամբ: «Ես վայելում էի Սուրբ Գիրքը` զգալով, որ նրա խոսքերը սրտիս մեջ ներարկում են նոր, մինչ այդ անծանոթ մի աշխարհ և հագեցնում հոգուս ծարավը: Աստված Իր ողորմածությամբ շնորհեց ինձ Սուրբ Հոգով հասկանալ այն, ինչ կարդում էի, և այդ լուսավորմանն եմ ես պարտական այն բոլոր հոգևոր բարիքների համար, որոնք ստացա Աստծո խոսքն ընթերցելիս»: Նապոլեոնի հետ վերջին պատերազմի (1815թ.) նախապատրաստության ընթացքում կայսրն իր կասկածների փարատումը փնտրում էր Սուրբ Գրքում: Հունիսի 7-ին նա կարդում է 37-րդ սաղմոսը և երեկոյան ասում, թե այդ սաղմոսը ցրել է պատերազմի վերաբերյալ իր հոգում մնացած տագնապները, ինքը համոզված է, որ գործել է Աստծո կամքի համաձայն:

  • @lianavetis3156
    @lianavetis31564 жыл бұрын

    Սուրբ Հեղինե կղզում իր բանտարկության ընթացքում Նապոլեոն Բոնապարտը (1768-1821) շատ հաճախ էր Աստվածաշունչ կարդում: Նապոլեոնի մասին իր հուշերում կոմս դե-Լաս-Կեզասը գրում է, որ կայսրը սիրում էր Նոր Կտակարանից կարդալ Լեռան քարոզը սկզբից մինչև վերջ: Այս ընթերցանությունը նրան համակում էր մեծագույն զարմանքով այդ քարոզի բարոյական սկզբունքների մաքրության, վսեմության և գրավչության հանդեպ: Այդ ռազմական հանճարը, որի մասին ոչ ոք չի կարող ասել, թե զգացմունքային մարդ է եղել, մի անգամ Աստծո խոսքի մասին հետևյալ մտքերն է արտահայտել. «Ավետարանն ունի խորհրդավոր ուժ, զարմանահրաշ զորություն ու ջերմություն, որը ներգործում է մտքի վրա և դյութում սիրտը: Նրա մասին խորհրդածելիս համոզվում ես, որ խոսքը երկնքի մասին է: Ավետարանը գիրք չէ, այլ մարդկային էակ, գործունեություն է ու զորություն: Երբ սեղանի վրա է այս արտոնյալ գիրքը, ես չեմ հոգնում այն կարդալուց և ընթեցում եմ միշտ նույն հաճույքով: Անհնար է որևէ այլ տեղում գտնել նման գեղեցիկ մտքեր, նման բարոյական կանոններ, որոնք երկնային մեծ զորքի նման ետ են մղում բոլոր հարձակումները: Մեր միտքը ոչ միայն կլանվում է այդ գրքի ընթերցանությամբ, այլև նրա միջոցով դառնում տիրական, իսկ հոգին այս գրքով ձերբազատվում է մոլորվելու վտանգից»:

  • @lianavetis3156
    @lianavetis31564 жыл бұрын

    Գերմանացի մեծ բանաստեղծ և մտածող Գյոթեին (1749-1832) պետք է դասել Սուրբ Գրքի մեծագույն պատվողներից մեկը: Դեռևս մանուկ հասակում նրա մեջ ծնվում է Սուրբ Գրքին հիմնովին ծանոթանալու բուռն ցանկությունը: Հետագայում նա ուսումնասիրում է Աստվածաշունչը բնագրով: Նա գրում է. «Անչափ սիրել և գնահատել եմ Աստվածաշունչը, որովհետև իմ բարոյական դատիարակության գրեթե ողջ երախտիքը միայն նրան է պատկանում: Իսկ գրքում շարադրված փաստերը, վարդապետությունները, առակներն ու խորհրդանիշներն անջնջելի տպավորություն էին թողնում և այս կամ այն կերպ ներգործում ինձ վրա… Աստվածաշունչը երկրագնդի բազում ժողովուրդների և սերունդների կողմից իրեն մատուցվող մեծ հարգանքի համար պարտական է իր իսկ ներքին արժանիքին: Այն ոչ թե պարզապես ժողովրդական գիրք է, այլ` ժողովուրդների գիրք, որովհետև մեկ ժողովրդի ճակատագիրը դարձնում է մյուս բոլորի խորհրդանիշը, այդ ժողովրդի պատմության շարադրանքը սկսում աշխարհի ծագումից և նյութական ու հոգևոր զարգացման մի շարք աստիճաններով, անհրաժեշտ ու պատահական իրադարձությունների միջոցով հասցնում մինչև հավիտենականության ամենահեռավոր ոլորտները: Որքան խորն ես հասկանում Սուրբ Գիրքը, այնքան հիասքանչ է այն դառնում»:

  • @lianavetis3156
    @lianavetis31564 жыл бұрын

    Վալտեր Սկոտի (1771-1832) մասին պատմում են, թե մահվան մահճում նա խնդրում է իր փեսային հատվածներ ընթերցել գրքից: Երբ վերջինս հարցնում է` ո՞ր գրքից, մեծ գրողը, ով այնքան հրաշալի գրքերի հեղինակ էր, պատասխանում է. «Այժմ ինձ համար միայն մի գիրք գոյություն ունի. դա թանկագին Աստվածաշունչն է: Ինչ ասես, որ չի տալիս այն մարդուն, ով զգալով իր աղքատությունը, գրքի անսպառ գանձերն է որոնում: Այն մարդուն շնորհում է երբեք չհնացող ճշմարտություն, հավիտենական հարստություն, անհագ ուրախություն, երբեք չթոշնող պսակ, վշտի ու վախի փարատում և հավիտենական կյանքի երանելի հույս: Սա Աստծո պարգևն է Իր խոսքը սիրող և պատվող մարդկանց»:

  • @lidahakobyan4667
    @lidahakobyan46674 жыл бұрын

    Էլ ավելի զորացնի Պավել եղբայր ջան Աստված շատօրհնի

  • @user-mj2ox2vf3i
    @user-mj2ox2vf3i

    Փառավորվի Հիսուսի Սուրբ անունը

  • @user-qo4gt8te2g
    @user-qo4gt8te2g4 жыл бұрын

    Աստված օրհնելով օրհնի ձեզ երկնային օրհնություններով։

  • @marineqeshishyan8864
    @marineqeshishyan88643 жыл бұрын

    Շնորհակալ եմ խրատի և խորհւրդների համար ԱՄԵՆ

  • @lidahakobyan4667
    @lidahakobyan46674 жыл бұрын

    Աստված օրհնի Պավել եղբայր ջան Այո եւ Ամեն

  • @mikaelyandavid
    @mikaelyandavid3 жыл бұрын

    Տերը օրթնի, պահպանի և երկար տարիների կյանք ու քաջ առողջություն պարքեվի ձեզ։ Այո, աշխարհի բոլոր գրադարաները իրար հետ վերցրած, հավիտենական կյանք և ճշմարտություն չունեն։

  • @angelchaparyanvoskanyan6619
    @angelchaparyanvoskanyan66193 жыл бұрын

    Ամեն 🙏🌺💖

  • @lusineamroyan8379
    @lusineamroyan8379

    Ayo ev Amen. Astvac orhni exbayrner jan.

  • @donagal
    @donagal Жыл бұрын

    Parq Asun!🙏❤️ Astvats ortni!🙏

  • @user-rl9gv6jk9f
    @user-rl9gv6jk9f Жыл бұрын

    АМИНЬ

  • @nazenaze9729
    @nazenaze97294 жыл бұрын

    Amen🙏🙏🙏🙏🙏

  • @annaqocharyan131
    @annaqocharyan1314 жыл бұрын

    Astvac orhni Pavel exbayr jan shat orhnyal qaroz e el aveli zoracir exbayrs🙏🙏🙏

  • @karengevorgyan3640
    @karengevorgyan36403 жыл бұрын

    Այո եվ Ամեն

  • @elmir6203
    @elmir62034 жыл бұрын

    Astvac orhni kez Pavel exbayr

  • @RUS0909
    @RUS09094 жыл бұрын

    Ser orhni, exbair jan

  • @user-zl6xb6hk4v
    @user-zl6xb6hk4v4 жыл бұрын

    Es hamadzaynem tox srski maqur jur im mech

Келесі