No video

5 տարածված սխալ, որ անում եք լեզուներ սովորելիս

Տեսանյութում ներկայացնում եմ 5 տարածված սխալ, որ անում եք լեզուներ սովորելիս, և առաջարկում լեզուներ սովորելու ավելի արդյունավետ տարբերակներ։
Անգլերեն մենախոսությունների համար կարող եք օգտվել այս կայքից՝ www.instantmon...
5.Թարգմանություն
Եթե նոր եք սկսել սովորել օտար լեզուն, ապա հրաժարվեք հնացած մեթոդներից, որոնցից է, օրինակ՝ տեքստեր թարգմանելը: Երբ թարգմանություն եք անում, կենտրոնանում եք ոչ թե օտար, այլ ձեր մայրենի լեզվի վրա, իսկ դա անարդյունավետ է: Թարգմանություններ անելու փոխարեն կարող եք վերցնել փոքր տեքստեր, անծանոթ բառերը դուրս գրել, սովորել ու փորձել կիրառել՝ կազմելով պարզ նախադասություններ: Այդպես դուք ավելի շատ բան կսովորեք, քան որևէ տեքստի վրա տանջվելով ու փորձելով հասկանալի թարգամանություն անել:
4.Լսելով ոչ լեզվակրի կատարմամբ երգեր
Երգերի միջոցով անգլերեն սովորելու վերաբերյալ առանձին տեսանյութ ունեմ, որտեղ մանրամասն խոսում եմ տարածված սխալներից: Եթե երգը կատարում է ոչ լեզվակիր, մի փորձեք իրեն նմանակելով երգել: Այդպես հենց սկզբից ձևավորում եք սխալ արտասանություն, որի վրա հետո ստիպված եք լինելու երկար աշխատել: Լսեք լեզվակիրների երգերը, սովորեք երգի բառերը ու փորձեք երգը կատարել նույն ակցենտով ու շեշտադրումներով:
3.Չեք նմանակում
Ցանկացած լեզու սովորելու ամենակարևոր բաղադրիչը լեզվակրին նմանակելն է: Ընտրեք մի հետաքրքիր երգչի, բլոգերի կամ որևէ այլ հայտնի մարդու, որը լեզվակիր է, դիտեք նրա հարցազրույցները, նրա մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ տվյալ մարդը խոսում է ու փորձեք նմանակել նրան: Փոքր տարիքում ինչպե՞ս ենք սկսում մեր մայրենի լեզվով խոսել. այո, նմանակելով այն մարդկանց, ովքեր մեր շրջապատում են: Նույնը պետք է անել նաև մեծ տարիքում, երբ սովորում ենք նոր լեզուներ:
2.Քիչ եք լսում
Եթե ուզում եք նոր լեզու սովորել, ապա հենց հիմա սկսեք տվյալ լեզվով որևէ բան լսել: Եթ անգլերեն եք սովորում ու եթե կողմնորոշվել եք՝ ամերիկյան, թե բրիտանական անգլերեն եք ուզում սովորել, ապա միացրեք CNN կամ BBC, զբաղվեք ձեր առօրյա գործերով ու ականջի պոչով լսեք: Եթե դուք անընդհատ լսում եք անգլերեն, ապա անգլիախոսների միջավայրում հայտնվելիս՝ ձեզ մոտ դիսկոմֆորտ չի լինի, ձեր ականջն արդեն սովորած կլինի անգլերենին, և անկախ նրանից՝ ինչ մակարդակի է ձեր անգլերենը, կկարողանաք առանց իրար խառնվելու հաղորդակցվել:
1.Չեք խոսում
Երևի ինքներդ էլ գիտեք, որ լեզու սովորելու ամենակարևոր բաղադրիչը խոսելն է: Եթե լավ գիտեք քերականություն, գիտեք լիքը բառեր ու կապակցություններ, բայց չեք խոսում, տվյալ լեզուն երբեք ձերը չի դառնա: Դուք միշտ շփոթվելու եք ու չեք կարողանալու խոսել, երբ դրա անհրաժեշտությունը լինի: Դրա համար եթե չունեք զրուցակից, խոսեք ինքներդ ձեզ հետ: Ձայնագրեք ձեզ, լսեք, նորից ձայնագրեք, շտկեք... Ամեն նոր բառ սովորելիս 10 անգամ լսեք ու կրկնեք, որպեսզի բերանային ապարատը սովորի դրան: Լսեք ելույթներ ու փորձեք ամեն բառը նմանակելով, նույնությամբ կրկնել: Անգլերեն մենախոսություններ գտեք ու սկսեք անգիր անել, կանգնեք հայելու դիմաց ու խոսեք: Խոսելիս՝ չմոռանաք նաև ժեստերի մասին, դրանք նույնպես կարող եք կրկնօրինակել լեզվակիրներից:

Пікірлер: 31

  • @goharikzhamakochyan4602
    @goharikzhamakochyan46023 жыл бұрын

    Շատ մոտիվացող հոլովակ էր :) շնորհակալություն ) Իմ ալիքում նույնպես կարող եք գտնել անգլերեն բանավոր խոսքի դասեր , սիրով պատրաստ եմ օգնել սովորել խոսել անգլերեն ։ Ուրախ եմ , որ զարգանում է հայկական յութուբը ՝ հետաքրքիր կոնտեքստով :)

  • @user-ez8ki8nj5z
    @user-ez8ki8nj5z11 ай бұрын

    😊

  • @user-ft1rr9gv8n
    @user-ft1rr9gv8n Жыл бұрын

    ❤❤❤

  • @user-hg6yy6im9y
    @user-hg6yy6im9y Жыл бұрын

    Shat apsos yes dzes tchem hazkanum, baits shat hachelie dzes lsel

  • @gayanesuqiasyan915
    @gayanesuqiasyan915 Жыл бұрын

    Hi, You right saying. Ես ինքնուրույն սովորում եմ անգլերեն տարբեր հոլովակներից և ես դեռ չեմ կարող ազատ խոսել և հասկանալ, խնդրում եմ Ձեզ կարող եք ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ, շուտ սովորել և խոսել։ Thanks.

  • @mariamgukasyan8930
    @mariamgukasyan89305 жыл бұрын

    Շատ ճիշտ է։ Իրականում ես քիչ բառապաշար չունեմ բայց հաղորդակցման ժամանակ խուճապա սկսվում ու չգիտեմ ինչի։ ( Ակցենտ ի հետ կապված տեսանյութը հուսով եմ կտեղադրեք really I need it😃😃)

  • @razmartirosyan

    @razmartirosyan

    5 жыл бұрын

    Մի ժամանակ ինձ մոտ էլ էր նույնը․ խուճապի մեջ էի ընկնում, խուսափում էի լեզվակիրների հետ շփումից, բայց հիմա ամեն ինչ այլ է։ Իսկ ակցենտի հետ կապված դասընթացը հենց ավարտեմ՝ անպայման կկիսվեմ ամբողջական ինֆորմացիայով ու օգտակար հղումներով։ Շնորհակալ եմ։ 😊

  • @lidastepanyan8677
    @lidastepanyan86774 жыл бұрын

    Իսկ կասեք ինչ ծրագրով կարող եմ սովորել ռուսերեն, և ինչպես կարող եմ ճիշտ թարգմանել երգերը

  • @user-dq2rp4tu4c
    @user-dq2rp4tu4c4 жыл бұрын

    Ruseren haskanum em baych xosaly etkan lav chi stacvum

  • @user-hu6ln3zs1g

    @user-hu6ln3zs1g

    4 жыл бұрын

    Im motela etpes

  • @selinegrigorian2873
    @selinegrigorian2873 Жыл бұрын

    🙋‍♀️🙋‍♀️🙋‍♀️👍👍👍

  • @Name-vx5ix
    @Name-vx5ix5 жыл бұрын

    նույն կերպ շարունակեք շատ օգտակար վիդեոներ եք տեղադրում

  • @garikzaqaryan8828
    @garikzaqaryan88285 жыл бұрын

    Շատ լավ տեսանյութ է․

  • @armanohaniantheblacksaturd6090
    @armanohaniantheblacksaturd60902 жыл бұрын

    Առանց տեքստը տեսնելու, ճանաչելու Անգլերեն սովորելը նույնն է, ինչ ի ծնե կույրին տաք մատիտ ու ասեք՝ մարդ նկարի։ Հետո էլ ճիշտ է օգնել է ձեզ ձեր մեթոդը։ Բայց մարդիկ պիտի կառուցվածք, նշանակություն, դեր ճանաչեն նախքան լեզու սովորելը։ Ֆիլմեր նայեք ճիշտա, բայց լեզվու սովորեցնելու առաջին ու ռացիոնալ մեթոդը թարգմանությունն է։ Ասա cat-կատու, և այլն։

  • @angeleganyan8191
    @angeleganyan81912 жыл бұрын

    Thank you a lot🥰❤️

  • @user-wn2ze5bo8z
    @user-wn2ze5bo8z Жыл бұрын

    Իսկ թեթև ժանրի ֆիլմեր դիտելը օգնու՞մ է.

  • @eranhovhannisyan8260
    @eranhovhannisyan82604 жыл бұрын

    Thank you❤

  • @ruzannakhachatryan9166
    @ruzannakhachatryan91662 жыл бұрын

    Shnorhakalutyun Razmik jan,duq inz stipeciq vor sovorem angleren.Tariqs mec e,bayc imz kstipem sovorel.Duq lav bacatrum eq,apreq ognelu hamar.🙏🏽🇦🇲😘😘💗

  • @rap8025
    @rap80254 жыл бұрын

    lavna axpers laves sovoracnum

  • @mariamavetisyan7672
    @mariamavetisyan76724 жыл бұрын

    👍👍

  • @nareratevosyan5249
    @nareratevosyan52493 жыл бұрын

    kaseq xndrem skzbi hamar inch film xorhurd ktaq //nayem anglerenov nsheq anvanumner@ lav

  • @mariamgalstyan4303
    @mariamgalstyan43034 жыл бұрын

    բարև կասես ինքնուրույն ոնց սովորեմ անգլերեն)))

  • @oldblood3383
    @oldblood33833 жыл бұрын

    respect bro

  • @narekkhazaryan6298
    @narekkhazaryan62984 жыл бұрын

    inc tarberutiun ka amerikian u angliakan anglereni mijev?

  • @kristinakefoyan194
    @kristinakefoyan1942 жыл бұрын

    Barev dzez vonc ruseren sovorem

  • @maregan
    @maregan2 жыл бұрын

    Հնարավորա միաժամանակ երկու լեզու սովորել? Հեշտ է?

  • @ananqaloyan9695
    @ananqaloyan96954 жыл бұрын

    Ուազմիկ ջան, իսկ խորհուրդ կտաս հայերենից թարգմանենք անգլերեն:Էդպես կփորձենք միտքը շարադրել անգլերենով:

  • @thestoryteller5619
    @thestoryteller56195 жыл бұрын

    գժվում եմ վիդեոներիդ համար !!

  • @razmartirosyan

    @razmartirosyan

    5 жыл бұрын

    ❤❤❤❤❤ պաչ

  • @arevikdarbinyan901
    @arevikdarbinyan9013 жыл бұрын

    Մի քանի բան ճիշտ եր մնացածե ոչ

  • @smilelanguagecenter4456
    @smilelanguagecenter44563 жыл бұрын

    ՉԲԱՑԵԼ kzread.info/dash/bejne/o4aH1bJ9mM3Mg7A.html

Келесі