3․ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտագիտության և հարգանքի 4-րդ կրթամրցանակաբաշխությունը

10․03․2023․
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և ԵՊՀ կողմից 2021-ից համատեղ իրականացվող «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրով նախատեսված հերթական՝ 4-րդ կրթամրցանակաբաշխության արարողությունն է։ Ծրագրի մասին՝ • «Ոսկե սերմեր»․ ԵՊՀ ուս...
Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում հավաքված համալսարանականներն ու հյուրերը մասնակցեցին 44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած հերոսների անուններով ԵՊՀ 6 ֆակուլտետներում հայտարարված մրցույթների հաղթող շնորհալի ուսանողների կրթամրցանակաբաշխությանը։
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» տնօրեն Գ․ Մելիքյանի խոսքի շարունակությունը,
- ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն․ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի և արևելագետ մրցանակակիրների՝ եզդիաբնակ Շամիրամ գյուղում իրականացվող «2 ազգ, 1 Հայրենիք՝ Հայաստան» ծրագրի ներկայացումը,
- հերոս եզդիների հիշատակին նվիրված մրցանակների և ԵՊՀ հավաստագրերի հանձնում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի և «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» տնօրեն, պրոֆեսոր Գ․ Մելիքյանի ձեռամբ (մրցանակակիրներ՝ 1-ին մրցանակ՝ 200000 դրամ՝ Գագիկ Մանուկյան, 2-րդ մրցանակ՝ 100000 դրամ՝ Դավիթ Սարգսյան, 3-րդ մրցանակներ՝ 50000-ական դրամ՝ Մարիանա Գույումճյան և Դիանա Ղազարյան),
- եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի խոսքի սկիզբը։

Пікірлер

    Келесі